Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԿԸՀ-ն հաստատել է նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման պլանը


ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր հաստատել է նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման պլանը:

Դաշնության խորհրդի որոշմամբ, հիշեցնենք, ընտրությունները նշանակվել են 2012 թվականի մարտի 4-ին:

«Եդինայա Ռուսիա» կուսակցությունը վաղը կայանալիք համագումարում առաջադրելու է վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը: Կոմունիստական եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների համագումարները կանցկացվեն դեկտեմբերին` Պետդումայի ընտրություններից հետո:

«Յաբլոկո» կուսակցությունը չի բացառել Գրիգորի Յավլինսկու թեկնածության առաջադրումը:

Նախագահի պաշտոնի համար կարող են պայքարել նաեւ ինքնառաջադրված թեկնածուներ: Դրա համար նրանք պետք է անցկացնեն ընտրողների նախաձեռնող խմբերի ժողովներ:

ԿԸՀ-ի կողմից որպես թեկնածու գրանցվելու համար կուսակցությունների կողմից առաջադրված եւ ինքնառաջադրված թեկնածուները պետք է հավաքեն ավելի քան երկու միլիոն ստորագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG