Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը Անթիլիասում հանդիպել է Արամ առաջինի հետ


Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Արամ առաջինը ներկայացրել է հայկական գաղթօջախի կրթական հաստատությունների հիմնախնդիրներն ու իրականացվող ծրագրերը:

Աշոտյանը տեղեկացրել է Սփյուռքի կրթօջախների զարգացման հետ կապված Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին` պատրաստակամություն հայտնելով աջակցել հայկական կրթօջախների հիմնախնդիրների լուծման ու զարգացման ծրագրերին:

Քննարկվել են նաեւ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, նոր ուսումնական գրականության ստեղծման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, համացանցում հայալեզու ռեսուրսների ընդլայնման, գաղթօջախների հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման հետ կապված հարցեր:

Նախարարն այսօր Անթիլիասում այցելել է նաեւ Հայ գրքի ցուցահանդես` նվիրված հայ գրատպության 500-ամյակին, Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի մատուռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG