Մատչելիության հղումներ

Սիրիան այսօր պետք է պատասխանի Արաբական լիգային


Այսօր վերջին օրն է, երբ Սիրիայի իշխանությունները պետք է պատասխան տան` կա՛մ թույլատրելու են Արաբական պետությունների լիգայի դիտորդներին մուտք գործել երկիր եւ գնահատել, թե Բաշար ալ-Ասադի վարչակազմը ինչ է արել երկրում իրավիճակը կայունացնելու համար` ընդառաջ գնալով արդեն ամիսներ շարունակ չդադարող բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներին, կա՛մ Արաբական լիգան պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի նկատմամբ. մասնավորապես, խոսվում է առեւտրի արգելքի հաստատման մասին:

Թե ինչ որոշում կկայացնի Արաբական լիգան` պարզ կդառնա վաղը, երբ կազմակերպության ղեկավար մարմինը նիստ կգումարի այս հարցի կապակցությամբ:

ՄԱԿ-ի գնահատականներով` Սիրիայում այս տարվա մարտից սկիզբ առած բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով զոհվել է առնվազն 3 հազար 500 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG