Մատչելիության հղումներ

Բելառուսցի իրավապաշտպանը դատապարտվեց 4.5 տարվա ազատազրկման


Բելառուսական դատարանը այսօր մեղավոր է ճանաչել առաջատար իրավապաշտպան Ալես Բելյացկուն հարկերից խուսափելու մեջ եւ նրան դատապարտել 4.5 տարվա ազատազրկման։

Մինսկի դատարանը նաեւ որոշում է կայացրել Բելյացկու ամբողջ գույքը բռնագրավելու վերաբերյալ։

Բելյացկու գլխավորած «Վյասնա» («Գարուն») իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել ի պաշտպանություն Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի կողմից հետապնդվող ընդդիմադիր ակտիվիստների։

Բելառուսի իշխանությունները կազմակերպությանը պաշտոնական գրանցումից զրկել են 2003 թվականին։ Իրավապաշտպանը մեղադրվում է Լիտվայում եւ Լեհաստանում բացած անձնական հաշիվները միջազգային դոնորներից ֆինանսավորում ստանալու համար օգտագործելու մեջ։ Նա կալանավորված է օգոստոսի 4-ից։

Եվրամիության ղեկավարները համոզված են, որ Բելյացկու գործը քաղաքական շարժառիթներ ունի, եւ այս շաբաթ կոչ էին արել ազատ արձակել նրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG