Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները նոյեմբերի 28-ին կժամանեն Երեւան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 28-ին ժամանելու են Երեւան։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նրա փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Միաժամանակ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժնից այսօր հաստատեցին, որ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն տարեվերջին ավարտելու է իր առաքելությունը, եւ նրան փոխարինելու է մինչեւ վերջերս Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Ժակ Ֆորը։


Արման Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG