Մատչելիության հղումներ

Եմենի նախագահը հանձնում է իշխանությունը


Արաբական հեղափոխությունների ալիքը հաջողություն արձանագրեց եւս մի երկրում` Եմենում:

Վերջին ամիսներին ներքաղաքական խժդժությունների պատճառով գրեթե կաթվածահար եղած այս երկրի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը, ով Եմենում իշխում է գրեթե 33 տարի, ի վերջո իշխանությունը հանձնելու մասին համաձայնություն ստորագրեց:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում:

Ըստ հիշյալ փաստաթղթի` Սալեհը 30 օրվա ընթացքում պարտավորվում է իշխանությունը հանձնել Եմենի փոխնախագահին, ինչից հետո էլ երկրում տեղի կունենան ընտրություններ:

Սալեհը իշխանությունը կամովին հանձնում է իրեն դատական հետապնդումներից զերծ պահելու խոստման դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG