Մատչելիության հղումներ

Ֆորը ՄԽ համանախագահի պարտականությունները կստանձնի հունվարին


Ֆրանսիացի դիվանագետ Ժակ Ֆորը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պարտականությունները կստանձնի հունվարից։ Այդ մասին հաղորդել է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները Ֆրանսիայում։

Ֆորը, ով ներկայումս Ֆրանսիայի դեսպանն է Ուկրաինայում, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում կփոխարինի Բեռնար Ֆասիեին, որը իր առաքելությունը կավարտի տարեվերջին։

Ֆասիեի վերջին այցը տարածաշրջան ծրագրված է նոյեմբերի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG