Մատչելիության հղումներ

Փաշազադեն Երեւան այցելելու վերաբերյալ որոշում դեռ չի ընդունել


Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի օրերս Մոսկվա կատարած այցելության ընթացքում քննարկվել է նաեւ Երեւան նրա այցի հարցը։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով Կովկասի մահմեդականների վարչության հաղորդագրությունը, Փաշազադեն ծանոթացել է Հայաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 29-30-ը կայանալիք ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախագահության նիստի ծրագրին։

Ըստ այդ ծրագրի` պատրաստված են քառակողմ փաստաթղթերի նախագծեր, որոնք, ինչպես նախատեսվում է, նիստի շրջանակներում ստորագրելու են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը եւ Կովկասի մահմեդականների առաջնորդը։

Փաշազադեն հայտարարել է, որ ցանկանում է ծանոթանալ պատրաստված փաստաթղթերին եւ միայն դրանից հետո որոշում կընդունի Երեւան այցելելու վերաբերյալ։

Կովկասի մահմեդականների առաջնորդը Երեւան այցելելու պաշտոնական հրավեր ստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսից։

Անցած տարվա ապրիլին Գարեգին երկրորդ կաթողիկոսը Բաքվում մասնակցել է ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ գումարված հոգեւոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG