Մատչելիության հղումներ

logo-print

Կիեւում նշվեց «նարնջագույն հեղափոխության» 7-ամյակը


Չնայած դատարանի արգելքին, երեկ Կիեւի կենտրոնական հրապարակում` Մայդանում ընդդիմադիրները նշեցին Ազատության օրը` «նարնջագույն հեղափոխության» 7-րդ տարեդարձը:

Հաղորդվում է հանրահավաքի կազմակերպիչների եւ անվտանգության ուժերի բախման մասին:

7 տարի առաջ Ուկրաինայում ընդդիմադիրները կարողացան հասնել նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման:

Այդ ընտրություններում, ըստ նախապես հրապարակված տվյալների, հաղթել էր Ուկրաինայի գործող վարչապետ, ներկայումս` երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Բողոքի ակցիայի մասնակիցների ճնշման ներքո նախագահական ընտրությունների նոր փուլ անցկացվեց, որտեղ հաղթանակ տարավ ընդդիմության թեկնածուն` Վիկտոր Յուշչենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG