Մատչելիության հղումներ

ВТБ բանկի խաբված հաճախորդները շարունակում են բողոքել


ВТБ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում տարիներ առաջ հայտնաբերված մեքենայությունների արդյունքում տուժած քաղաքացիները շարունակում են բողոքել: Քաղաքացիների կորած տասնյակ հազարավոր դոլարները չեն վերադարձվել, իսկ մեղավորները գտնվում են ազատության մեջ:

Երեք տարի առաջ մոտ մեկ տասնյակ հաճախորդներ ВТБ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Շարմաղ Գրիգորյանի միջոցով ավանդ են պահ տվել բանկին` ստանալով մասնաճյուղի կնիքով ավանդատուի գրքույկ կամ երկու տարի ժամկետով պարտավորագիր: Այդ երկու տարի ժամկետը վաղուց է անցել, եւ հաճախորդներից որեւէ մեկին չի հաջողվել հետ ստանալ իր գումարները: Վերջիններս դիմել են տարբեր ատյանների, սակայն ապարդյուն:

Այս հարցի առնչությամբ Լեռնային Ղարաբաղի դատախազության Կոռուպցիոն, կազմակերպված եւ տնտեսական հանցագործությունների դեմ ուղղված գործերի բաժնի պետ Արմեն Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե գործն ընթացքի մեջ է` նախաքննության փուլում է, եւ շուտով դատախազությունը գործի առթիվ իրավական գնահատական կտա:

please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG