Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում տղամարդկանց 53 տոկոսը ու կանանց 49 տոկոսը սնվում են անկանոն, այսինքն` չեն նախաճաշում, օրվա ընթացքում ուտում են ընդամենը երկու անգամ:

20-ամյա ուսանողուհի Նազենին դպրոցական տարիներին կանոնավոր կերպով նախաճաշում էր, ինչպես ինքն է ասում` մայրն էր ստիպում:

«Նախ` ժամանակս չի ներում, երկրորդն էլ` ախորժակ չեմ ունենում առավոտյան: Դպրոցական տարիքում ամեն օր նախաճաշում էի, որովհետեւ մայրիկս ստիպում էր: Առավոտյան քաղցրավենիք էլ չեմ սիրում ուտել», - ասաց Նազենին:

Քաղցրավենիքի առանձին գործածումը տարիների ընթացքում կարող է բերել շաքարային դիաբետի: Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը բացատրում է. - «Առավոտյան միայն քաղցրը կամ ընդհանրապես միայն քաղցրը առողջարար չի եւ նույնիսկ վտանգավոր է, որովհեւտեւ նման գերծանրաբեռնվածությունը հյուծում է ենթաստամոքսային գեղձը: Քաղցրը պետք է լինի ուտելիքից հետո: Եթե երեխան նախաճաշում է հաց ու մեղրով, պետք է ավելացնել, օրինակ, կարագ»:

Վարդանուշի հավաստմամբ` երեկոյան մեծ քանակությամբ ընթրել չի կարելի, քանի որ ընդունված սնունդը լավ չի մարսվում, առաջանում են ճարպակալման, անքնության հետ կապված խնդիրներ. - «Ընթրիքը պետք է լինի բանջարեղենային, թեթեւ կաթնամթերքային: Նախաճաշն էլ` մրգեր, բանջարեղեն, հացահատիկային շիլա, հերկուլես, հնդկաձավար, բրինձ, ձու, կաթնաշոռ, թթվասեր եւ այլն»:

18-ամյա ուսանող Արմենն էլ իրեն շատ լավ է զգում առանց նախաճաշի. - «Ախորժակ չեմ ունենում առավոտյան, սովորություն է երեւի: Կամքիս հակառակ չեմ գնա ու չեմ ուտի առավոտյան»:

Առավոտյան քաղցի բացակայությունը կարող է լինել շտապելու կամ էլ երեկոյան մեծ քանակով սնունդ ընդունելու հետեւանք. - «Եթե առավոտյան քաղց չեք զգում, ուրեմն շտապում եք ու չեք հասցնում հասկանալ քաղց զգում եք, թե ոչ, կամ էլ երեկոյան շատ մեծ քանակի ընթրիք եք ունեցել, դա էլ պայմանավորված է նրանով, որ դուք չեք նախաճաշում, չեք ճաշում եւ երեկոյան ուտում եք ավելին, քան պետք է ուտեիք»:

Նախաճաշելու համար ամենահարմար ժամանակահատվածը առավոտյան 9-ից 11-ն է.

XS
SM
MD
LG