Մատչելիության հղումներ

Կալանավորվել է Ահմադինեժադի խորհրդականը


Այսօր կալանավորվել է Իրանի նախագահի` մամուլի հարցերով խորհրդական, «Իրան» օրաթերթի եւ IRNA պետական լրատվական գործակալության տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրը։

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` Ջավանֆեքրը մեղադրվում է «Իրան» օրաթերթի օգոստոսի 13-ի հատուկ թողարկման մեջ «մահմեդական եւ բարոյական սկզբունքները խախտող» հոդվածներ եւ լուսանկարներ հրապարակելու համար։

Իրանցի կանանց հագուստին վերաբերող այդ հրապարակումները Թեհրանի դատարանը վիրավորական է համարել եւ երեկ մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Ահմադինեժադի խորհրդականին` երեք տարով զրկելով նրան լրատվական գործունեություն իրականացնելու իրավունքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG