Մատչելիության հղումներ

Դամասկոսում ռմբահարվել է իշխող կուսակցության կենտրոնակայանը


Ականատեսների եւ ընդդիմության ակտիվիստների փոխանցմամբ, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ռմբահարվել է իշխող «Բաաս» կուսակցության կենտրոնակայանը:

Ականատեսների պատմելով շենքի վրա ձեռքի ականանետից առնվազն երկու ական է նետվել:
Տուժածների մասին հաղորդագրություններ չկան: Ըստ լուրերի՝ անվտանգության ուժերը շրջափակել են հրապարակը:

Ոչ պաշտոնական լուրերը հաստատվելու դեպքում, սա կլինի առաջին դեպքը, երբ հակակառավարական ցույցերի ու բախումների ընթացքում թիրախ է դառնում իշխող կուսակցության կենտրոնակայանը:

Սիրիայում ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ արյունալի բախումները շարունակվում են: Ըստ հաղորդագրությունների, շաբաթ օրը Սիրայում 15 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG