Մատչելիության հղումներ

Բաքվում հարձակման է ենթարկվել հայտնի հրապարակախոսը


Բաքվում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի հայտնի գրող եւ հրապարակախոս Ռաֆիգ Թագին, որը հայտնի է իսլամը քննադատող իր հրապարակումներով:

"Ազատություն" ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ Ռաֆիգ Թագիի վրա հարձակվել են նրա տան ճանապարհին: Հարազատները հայտնել են, որ նա դանակի առնվազն հինգ հարված է ստացել թիկունքին եւ պարանոցին:

Բժշկի ասելով նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Սակայն Kulis.az կայքի փոխանցմամբ՝ նրա վիճակը ծայրահեղ է, քանի որ շատ արյուն է կորցրել:

2007 թվականին Բաքվի դատարանը Ռաֆիգ Թագիին երեք տարվա ազատազրկման էր դատապարտել Մուհամեդ մարգարեին եւ իսլամը քննադատող հրապարակման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG