Մատչելիության հղումներ

Բաթումում տեղի է ունեցել հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը


Հայաստանի եւ Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի եւ Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ Բաթումում այսօր տեղի է ունեցել հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը:

Հայատանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կողմերը քննարկել են տնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ամպանդմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միասնական տնտեսական քաղաքականության ներդրմանը, որն իր հերթին թույլ կտա էապես ավելացնել երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակը:

Նիկա Գիլաուրին, ողջունելով հայաստանյան կառավարական պատվիրակությանը՝ կարեւորել է այն, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ձեւավորվել են շատ լավ տնտեսական հարաբերություններ:

«Ողջունելի է, որ մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 45 տոկոսվ», - ասել է Վրաստանի վարչապետը:

Նիստի ընթացքում ստորագրվել է նաեւ հայ-վրացական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի արձանագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG