Մատչելիության հղումներ

logo-print

Ձերբակալվել է Քադաֆիի փախուստի մեջ գտնվող որդին


Լիբիայի հարավում ձերբակալվել է այդ երկրի նախկին առաջնորղ Մուամար Քադաֆիի որդին` Սաիֆ ալ-Իսլամը: Այս մասին հայտարարել է Լիբիայի արդարադատության նախարար Մոհամեդ ալ-Ալագին: Նա ձերբակալության վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել:

Քադաֆիի մահից հետո նրա երեխաներից միայն Սաիֆ ալ-Իսլամի գտնվելու վայրն էր անհայտ: Քադաֆիի երեք որդիները սպանվել էին, դուստրը եւ մյուս երեք որդիները այժմ արտասահմանում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG