Մատչելիության հղումներ

Շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարի 150 խախտում է արձանագրվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ:

«Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 13-ին եւ 19-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 500 կրակոց, որից շուրջ 70-ը` СВД եւ «Սեւ նետ» դիպուկահարային հրացաններից», - հայտնում է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժինը` հավելելով. - «ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից հակառակորդի օդային տարածքում հավաստանշվել են նաեւ ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքերի թռիչքներ»:

Նշենք, որ ԼՂ ՊԲ-ի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդմամբ, այսօր առավոտյան դիրքերից մեկում դիպուկահարի կրակոցից մեկ հայ զինծառայող է զոհվել:

Ադրբեջանը եւս ամեն օր հաղորդում է հրադադարի խախտումների մասին` դրանց համար մեղադրելով հայկական կողմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG