Մատչելիության հղումներ

Ֆրանսիան պատրաստ է հայ - թուրքական քննարկումներ հյուրընկալել


Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն այսօր Անկարայում «մարտահրավեր» է անվանել 1915 թվականի իրադարձությունների թեման` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով հյուրընկալել դրա շուրջ հայ - թուրքական քննարկումները։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ժյուպեն նշել է, որ բոլոր մեծ երկրները աշխատանք են կատարում իրենց պատմությունը ուսումնասիրելու ուղղությամբ։

Նման աշխատանք կարող է կատարվել պատմական հանձնաժողովում, թուրքական լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Ժյուպեն եւ, Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը որակելով իբրեւ դժվարին` թե՛ Թուրքիայի եւ թե՛ Հայաստանի համար, հավելել է, թե Ֆրանսիան կարող է հյուրընկալել նման հանդիպում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG