Մատչելիության հղումներ

Վանի երկրաշարժից մինչ օրս արձանագրվել է 1580 հետցնցում


Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության փոխանցմամբ` մինչ օրս արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1580 հետցնցում:

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվեց ավելի քան 600 մարդ։ Հետցնցումներից ամենաուժգինը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան. նոր երկրաշարժի հետեւանքով զոհվեց շուրջ չորս տասնյակ մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG