Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Վրաստան


Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Վրաստան` մասնակցելու հայ - վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին, որը կանցկացվի Բաթումիում:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակներում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հանդիպումը: Միջկառավարական հանձնաժողովի նիստին կհաջորդի երկու վարչապետների մամլո ասուլիսը: Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաեւ Բաթումիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի կառավարական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տարածքային կառավարման, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարների, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, այլ պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG