Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն պաշտոնանկությունների հարց չքննարկեց


Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարի նախագահությունը, արխիվային լուսանկար

Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարի նախագահությունը, արխիվային լուսանկար

Հինգշաբթի ուշ երեկոյան ավարտվեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար անդամների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, կուսակցության գործադիր մարմնի անդամները քննարկել են կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ վերլուծել են անցած կիրակի օրը Իջեւանում կայացած քաղաքապետի ընտրություններում կրած պարտության պատճառները։

Շարմազանովի պնդմամբ՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնանկության հարց հանդիպման ժամանակ չի քննարկվել։

Ղուլարյանը Հանրապետականի Տավուշի մարզային խորհրդի նախագահն է։

Շարմազանովի խոսքերով՝ չի քննարկվել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը։ «Հանրապետականը կսպասի նախաքննության ավարտին», - հավելեց ՀՀԿ-ի խոսնակը։

Հատուկ քննչական ծառայությունում ներկայումս նախաքննություն է ընթանում Սյունիքի մարզպետի կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ կին գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա։

Սուրիկ Խաչատրյանը Հանրապետականի խորհրդի անդամ է։

Ազգային ժողովի նոր խոսնակի թեկնածուի հարցը եւս հանդիպմանը չի քննարկվել, քանի որ Հովիկ Աբրահամյանը, Շարմազանովի խոսքերով, դեռեւս չի պնդել իր հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG