Մատչելիության հղումներ

Ժակ Ֆորը հավանաբար կփոխարինի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին


Ժակ Ֆոր

Ժակ Ֆոր

Դիվանագիտական աղբյուրներից «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժակ Ֆորը կնշանակվի ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նոր համանախագահ:

Ժակ Ֆորը 64 տարեկան է: Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը Ալբանիայում, Էստոնիայում, Սլովակիայում եւ Ուկրաինայում, ինչպես նաեւ ղեկավարել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի բաժինը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, Երեւանում Ֆրանսիայի դեսպանատնից այսօր միայն պատասխանեցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն շարունակում է կատարել իր պարտականությունները` փաստորեն, ո'չ հաստատելով, ո'չ էլ հերքելով Ժակ Ֆորի առաջիկա նշանակման մասին լուրը:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG