Մատչելիության հղումներ

logo-print

Հունաստանում քվեարկության կդրվի նոր կառավարության վստահության հարցը


Հունաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդրվի նորանշանակ վարչապետ Լուկաս Պապադեմոսի գլխավորած կառավարության վստահության հարցը:

Հունաստանի նոր կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկվել են երկրի երկու առաջատար քաղաքական ուժերի` սոցիալիստների եւ պահպանողականների, ինչպես նաեւ ծայրահեղ աջերի ներկայացուցիչները: Ակնկալվում է, որ կառավարությունը կստանա խորհրդարանի մեծամասնության վստահության քվեն:

Պապադեմոսի կառավարությունը երկիրը կղեկավարի մինչեւ փետրվարին կայանալիք արտահերթ ընտրությունները: Մինչեւ դեկտեմբեր ամիսը կառավարությունը երկիրը սնանկությունից փրկելու համար պետք է կարողանա հասնել Եվրամիությունից ֆինանսական օգնության եւ բյուջետային ծախսերի կրճատման համաձայնագրի հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG