Մատչելիության հղումներ

Սիրիան չի մասնակցի Արաբական պետությունների լիգայի հանդիպմանը


Սիրիան հրաժարվում է մասնակցել Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարների հանդիպմանը։

Այդ հանդիպման ընթացքում պետք է հավանության արժանանար կազմակերպության նիստերին Սիրիայի մասնակցությունը կասեցնելու հարցը` այդ երկրում շարունակվող բռնությունների պատճառով։

Սպասվում է, որ նախարարները կքննարկեն հնարավոր այն քայլերը, որոնք կարող են ստիպել պաշտոնական Դամասկոսին դադարեցնել արյունահեղությունը երկրում։

Միացյալ Նահանգները եւ արեւմտյան մի քանի այլ երկրներ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կոչ են արել հրաժարական ներկայացնել։

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում ութ ամիս շարունակվող հակակառավարական ակցիաների մասնակիցների նկատմամբ իշխանությունների կիրառած բռնությունների հետեւանքով շուրջ 3 հազար 500 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG