Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը օրինական չի համարում Հարավային Օսիայի ընտրությունները


Միացյալ Նահանգները չի ընդունում Հարավային Օսիայում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրությունների լեգիտիմությունը:

Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է անվերապահորեն աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը նրա` միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ ընտրությունները անօրինական են: Իրենց հերթին Ռուսաստանից ժամանած դիտորդները հայտարարել են, որ ընտրությունները անցել են ազատ եւ թափանցիկ:

Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 27-ին, որի ընթացքում նախագահի պաշտոնի համար կպայքարեն Կրեմլի աջակցությունը վայելող Անատոլի Բիբիլովը եւ կրթության նախարար Ալլա Ջիոեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG