Մատչելիության հղումներ

Նյու Յորքի ոստիկանությունը սկսել է տարհանել «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման մասնակիցներին


Նյու Յորքի ոստիկանությունը վաղ առավոտից սկսել է տարհանել «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման մասնակիցներին այն հրապարակի տարածքից, որտեղ նրանք սեպտեմբեր ամսից իրենց բողոքի ակցիաներն են անցկացնում:

Նյու Յորքի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ ցուցարարները պետք է «ժամանակավորապես լքեն» Զուկոտի այգին եւ այդ տարածքից հանեն իրենց վրանները: Նրանք ասել են, որ այգին պետք է մաքրվի, որովհետեւ այն «հակասանիտարական եւ վտանգավոր» է դարձել: Իշխանություններն հայտարարել են, որ ցուցարարները կարող են ավելի ուշ վերադառնալ, սակայն առանց քնապարկերի եւ վրանների:

Ցուցարարերը ճամբար էին հիմնել Զուկոտի այգում, որը մոտ է ֆինանսական կենտրոն Ուոլ Սթրիթին: Շարժման մասնակիցները պայքարում են ֆինանսական կորպորացիաների ագահության եւ անարդարության դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG