Մատչելիության հղումներ

logo-print

Էրեբունու նախկին փոխոստիկանապետը կամովին ներկայացել է եւ կալանավորվել


Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող՝ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միհրան Քեշիշյանը երեկ կամովին ներկայացել է նախաքննական մարմնին:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, քաղ. Ք.Ա.-ին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ էրեբունու քննչական բաժնում քննվող գործով քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց միջնորդի միջոցով 2011 թվականի հոկտեմբերին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 12 հազար դոլար կաշառք»:

«Միհրան Քեշիշյանը նախաքննություն իրականացնող մարմնին է ներկայացրել որպես կաշառք ստացած գումարը: Նա կատարած արարքի համար կալանավորվել է», - փոխանցում է Հատուկ քննչական ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG