Մատչելիության հղումներ

Սպիտակ տուն. «Ասադը պետք է հրաժարական տա»


Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարական ներկայացնի:

Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Ըրնսթի նշված հայտարարությունը հետեւել է Հորդանանի թագավոր Աբդալայի հայտարարությանը, ով կոչ էր արել ալ-Ասադին թողնել պաշտոնը:

ՄԱԿ-ի տվյալներով` այս տարվա մարտից Սիրիայում բանակի եւ անվտանգության մարմինների կողմից բնակչության խաղաղ հավաքները ցրելու հետեւանքով սպանվել է մոտ 3 հազար 500 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG