Մատչելիության հղումներ

Սաստիկ ցուրտը անակնկալի է բերել տնակներում բնակվող գյումրեցիներին


Tajikistan -- the first snow in this winter in Tajikistan, Dushanbe, 08Nov2011

Tajikistan -- the first snow in this winter in Tajikistan, Dushanbe, 08Nov2011

Վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ նվազումը առավել ակնհայտ է հյուսիսային Շիրակի մարզում, որտեղ, օրինակ, նոյեմբերի 13-ի գիշերը գրանցվել է -18 աստիճան ցուրտ:

Շիրակի մարզի Հիդրոմետ ծառայության պետ Հերմես Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Գյումրիում, Աշոցքում եւ Ամասիայում ձյան ծածկույթը հասնում է 11 սմ-ի:

«Մեր տարածաշրջանի համար սա անոմալիա չէ, նորմալ երեւույթ է, ուղղակի մարդիկ պատրաստ չէին, որովհետեւ մեկ օրվա մեջ 10-12 աստիճանով ցրտեց», - ասաց Թադեւոսյանը` տեղեկացնելով, որ երեքշաբթի օրվանից եղանակը մի փոքր կտաքանա, իսկ այս գիշեր սպասվում է -7-12 աստիճան ցուրտ:

Ցուրտ եղանակը տհաճ անակնկալ մատուցեց հատկապես տնակներում բնակվողներին, ովքեր կանգնել են վառելիքի խնդրի առջեւ: «Ազատություն» ռադիոկայանը շրջել է Գյումրիում գտնվող մի քանի տնակներում, որտեղ ապրող մարդիկ ասում էին, որ ձմռանը պատրաստ չէին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG