Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը հայտարարում է, որ տաջիկ միգրանտների վտարումը վրեժ չէ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ տաջիկ անօրինական ներգաղթյալների վտարումը վրեժ չէ Տաջիկստանում ռուս օդաչուներին 8.5 տարի ազատազրկման դատապարտելու համար, այլ ընդամենը զուգադիպություն:

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Միգրացիոն ծառայությունը հայտարարեց, որ 100-ից ավելի Տաջիկստանի քաղաքացիներ ձերբակալվել են միգրացիոն օրենքը խախտելու համար, եւս 100-ը արտաքսվելու են:

Լրատվամիջոցներին դիվանագիտական աղբյուրները ավելի վաղ հայտնել էին, որ տաջիկների ձերբակալությունները Մոսկվայի պատասխանն են ռուս օդաչուների դատավճռին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG