Մատչելիության հղումներ

Բերլուսկոնին հրաժարական տվեց


Սիլվիո Բերլուսկոնին Իտալիայի խորհրդարանի նիստի ժամանակ, հոկտեմբեր, 2011թ.
Սիլվիո Բերլուսկոնին Իտալիայի խորհրդարանի նիստի ժամանակ, հոկտեմբեր, 2011թ.
Սիլվիո Բերլուսկոնին շաբաթ օրը հրաժարական է տվել Իտալիայի վարչապետի պաշտոնից։

BBC-ի փոխանցմամբ՝ երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն ընդունել է հրաժարականը եւ հավանաբար նոր վարչապետ կնշանակի տեխնոկրատ Մարիո Մոնտիին։

75-ամյա Բերլուսկոնիի հրաժարականի պատճառ դարձավ Իտալիայի պարտքային ճգնաժամը, որը սպառնալիք է եվրոյի գոտու համար։ Նա խոստացել էր հեռանալ խորհրդարանի կողմից տնտեսական բարեփոխումների մասին օրինագծի ընդունումից հետո, ինչը եւ տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին։

Սիլվիո Բերլուսկոնին Իտալիայի վարչապետի պաշտոնը ամենից երկար զբաղեցրած գործիչն է Երկրորդ աշխարհամարտից հետո։ Վերջին 17 տարիներին նա այդ պաշտոնում եղել է երեք ժամկետ՝ 1994 - 95, 2001 - 2006 եւ 2008 - 2011 թվականներին։

Պաշտոնավարման վերջին շրջանում Բերլուսկոնին քանիցս հայտնվեց աղմկալի սկանդալների կենտրոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG