Մատչելիության հղումներ

logo-print

Իրանում ավարտվել է Սուրբ Ստեփանոս վանքի զանգակատան վերանորոգումը


Լուսանկարը` Վարդան Դավթյանի

Լուսանկարը` Վարդան Դավթյանի

Իրանի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս Նախավկայի հայկական վանքի զանգակատան վերանորոգման աշխատանքները ավարտվել են։

Ինչպես Թեհրանից հաղորդում է իրանահայ լրագրող Վարդան Դավթյանը, երկարատեւ լռությունից հետո նոյեմբերի 6-ին ղողանջել են պատմական վանքի զանգերն ու օրհնվել է զանգակատունը։

8-րդ դարի հայ ճարտարապետական կառույց Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգում է` Ջուլֆա քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա։

Վանական այս համալիրը 2008 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Իրանահայ լրագրողը նշում է, որ զանգակատան վերանորոգման աշխատանքները չորս ամսվա ընթացքում ավարտվել են Հայաստանից հրավիրված ճարտարապետներ Ամիրա Բադիշյանի եւ Տիգրան Թանամյանի ջանքերի շնորհիվ։

Վերանորոգումը կատարվել է Իրանի Մշակութային ժառանգության կազմակերպության «Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի» պատասխանատու տնօրեն, ճարտարապետ Շերլի Ավետյանի հսկողության ներքո։ Ֆինանսական ծախսերը հոգացել են նշված կազմակերպությունը եւ «Արաքսի առեւտրական ազատ գոտու» տնօրինությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG