Մատչելիության հղումներ

Սելիմի լեռնանցքը փակ է, կան դժվարանցանելի ճանապարհներ


Ուժեղ ձնաբքի պատճառով փակվել է Սելիմի լեռնանցքը, որը այսօր ժամը 13.20-ի դրությամբ շարունակում էր փակ մնալ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի փոխանցմամբ` տեղացած առատ ձյան հետեւանքով ժամը 12.00-ի դրությամբ դժվարանցանելի է դարձել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ - Դրախտիկ ավտոճանապարհը:

Առավոտյան հաղորդվել էր նաեւ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածի ավտոճանապարհի դժվարանցանելիության մասին։

Տեղերում մաքրման աշխատանքներ են իրականացվում` տեխնիկայի ներգրավմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG