Մատչելիության հղումներ

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստանը` 4-րդ եւ 7-րդ տեղերում


Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում երեկ ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները գրավեցին, համապատասխանաբար, 4-րդ եւ 7-րդ տեղերը։

Տղամարդկանց մրցաշարում հաղթող դարձավ Գերմանիան, որի հավաքականը վերջին տուրում 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Հայաստանի թիմի նկատմամբ։ Երկրորդ տեղը գրավեց Ադրբեջանը, երրորդը` Հունգարիան։

Կանանց մրցաշարում հաղթեց Ռուսաստանը, որին, առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հաջորդում են Լեհաստանը եւ Վրաստանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG