Մատչելիության հղումներ

Եվրամիության պետությունները շարունակում են հետեւել Իտալիայում եւ Հունաստանում ծավալվող դրամատիկ զարգացումներին: Կառավարական եւ տնտեսական ճգնաժամը Հունաստանում գրեթե հանգուցալուծվում էր, երբ ճգնաժամի «վարակը» տարածվեց Իտալիայում, որտեղ տապալվեց վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունը:

Միջազգային հանրությունը մեկնաբանում է Իրանի միջուկային ծրագրին նվիրված ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը: Զեկույցում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Իրանը սպասվածից ավելի մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Հինգշաբթի օրը Վաշինգտոնում Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը կարող է չկանխամտածված հետեւանքներ ունենալ տարածաշրջանում:

Դիվանագիտական սկանդալ Ռուսաստանի եւ Տաջիկստանի միջեւ. այն բանից հետո, երբ Տաջիկստանում ձերբակալվեց ռուսաստանցի մի օդաչու, Մոսկվայում սկսեցին կոչեր հնչել Ռուսաստանում աշխատող տաջիկ միգրանտներին վտարելու մասին:

Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսը անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին: Հատկանշական «Հակամարտությունը սառույցի վրա» վերնագրով հոդվածը ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը`

Մարզասեր հասարակությունը սպասում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի վերջին` որոշիչ հանդիպումներին:

XS
SM
MD
LG