Մատչելիության հղումներ

Այսօր Եվրո-2012-ի անցումային խաղերի առաջին փուլն է


Ընտրական խմբերում երկրորդ տեղերը գրաված 8 թիմերը պայքարում են առաջնության 4 ուղեգրերի համար։

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական խմբերի խաղերից հետո 8 ազգային հավաքականներ կազմել են զույգեր, եւ երկու հանդիպումների արդյունքում հաղթող 4 թիմերը կմիանան արդեն ուղեգրեր վաստակած 12 թիմերին։

Առաջնությանը մասնակցելու է 16 հավաքական։ Տասը թիմեր ընտրական 9 խմբերում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում են շահել առաջնությանը մասնակցելու իրավունքը։

Դրանք են Դանիան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Հոլանդիան, Ռուսաստանը, Իսպանիան։ Շվեդիան իր խմբում երկրորդ տեղն է գրավել, սակայն որպես առավելագույն արդյունք գրանցած թիմ նույնպես վաստակել է առաջնությանը մասնակցելու իրավունք։

9-ը խմբերում երկրորդ տեղերը գրաված մնացած թիմերն էլ անցումային հանդիպումներ են անցկացնում։ Այսօր Բոսնիա-Հերցեգովինան հանդիպում է Պորտուգալիայի, Թուրքիան` Խորվաթիայի, Չեխիան` Չերնոգորիայի եւ Էստոնիան Իռլանդիայի հետ։

Նոյեմբերի 15-ին տեղի կունենան պատասխան հանդիպումները։

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության հանդիպումների տեղի կունենան Լեհաստանի եւ Ուկրաինայի 8 քաղաքներում։ Լեհաստանում ընտրված Գդանսկի, Պոզնանի, Վարշավայի եւ Վրոցլավի, իսկ Ուկրաինայում` Դոնեցկի, Լվովի, Խարկովի եւ Կիեւի մարզադաշտերում։

Առաջնությասն բացումը նախատեսված է 2012 թվականի հունիսի
8-ին Վարշավայում, իսկ եզրափակիչ հանդիպումը կանցկացվի հուլիսի 1-ին Կիեւում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG