Մատչելիության հղումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սթիվ Վոզնյակին


Վարչապետ Տիգրան Սարգսյան այսօր կառավարությունում ընդունել է «Apple» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին:

Հանդիպման ընթացքում զրուցակիները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում տեղի ունեցող զարգացումների եւ հեռանկարների, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության վերաբերյալ:

Սթիվ Վոզնյակը, ով երեկվանից Հայաստանում է, վարչապետին է ներկայացրել Հայաստանից ստացած իր տպավորությունները: Նա, ըստ կառավարության լրատվության վարչության, ասել է, որ հիացած է Հայաստանով եւ նրա քաղաքակրթությամբ:

Սթիվ Վոզնյակը Հայաստանում է գտնվում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը ստանալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG