Մատչելիության հղումներ

Մոնտեբելոյի քաղաքային խորհուրդը առաջին անգամ հայ անդամ կունենա


ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնտեբելո քաղաքի խորհրդում առաջին անգամ ընդգրկված կլինի հայ համայնքի ներկայացուցիչը։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` նոյեմբերի 8-ին անցկացված ընտրությունների արդյունքներից պարզ է դարձել, որ խորհրդի տեղերից մեկը կզբաղեցնի Ջեք Հաջինյանը։

Հաջինյանը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղական կառույցի երկարամյա անդամ է։ Նա առաջին անգամ էր առաջադրվել քաղաքային խորհրդի ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG