Մատչելիության հղումներ

Ջեքսոնի բժիշկը անհիմն է համարում իրեն առաջադրված մեղադրանքը


Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկը հեռուստաեթերով հայտարարել է, որ աշխարհահռչակ երգչի մահվան պատճառն իր սխալը չի եղել:

NBC հեռուստաընկերությունը հեռարձակել է հարցազրույց Քոնրադ Մյուրեյի հետ, որտեղ նա իրեն առաջադրված մեղադրանքը համարել է անհիմն:

Օրերս Լոս Անջելեսի գերագույն դատարանը Մյուրեյին մեղավոր ճանաչեց փոփի արքայի ոչ դիտավորյալ սպանության մեջ, դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին:

Դիահերձման եւ կենսաքիմիական ստուգումների արդյունքների համաձայն` երգչի սիրտը կանգ է առել ուժեղ ներգործող հանգստացնող եւ ցավազրկող դեղամիջոցների չարաշահման հետեւանքով: Սակայն բժիշկը հարցազրույցում պնդում է, որ ինքն այդ օրը դեղորայքի շատ փոքր չափաբաժին է տվել Մայքլ Ջեքսոնին:

Այս հարցազրույցը ընդգրկվել է փոփի արքայի մասին պատմող նոր` «Մայքլ Ջեքսոնն ու բժիշկը. ճակատագրական մտերմություն» ֆիլմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG