Մատչելիության հղումներ

Թուրքիայում նոյեմբերի 9-ի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի


Թուրքիայի արեւելքում` Վան քաղաքի մոտ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի:

Զոհերից մեկը Ճապոնիայից ժամանած հումանիտար առաքելության ներկայացուցիչն է, ով Թուրքիա էր մեկնել նախորդ` հոկտեմբերի 23-ի ուժեղ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Վան քաղաքում ստեղծված ճգնաժամը դժգոհության ալիք է բարձրացրել աղետից տուժածների շրջանում։ Նրանք իրենց բողոքն են արտահայտում առ այն, որ հոկտեմբերի 23-ի երկրաշարժից հետո չեն փակվել քաղաքի հյուրանոցները, եւ արդյունքում` նոյեմբերի 9-ի երկրաշարժից հյուրանոցների շենքերը փլվել են, տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ:

Հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է շուրջ 600 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG