Մատչելիության հղումներ

Յարոսլավլում հայ իմամ է սպանվել


Երեկ ռուսաստանյան Յարոսլավլ քաղաքում` իր տան շեմին, սպանվել է քաղաքի կենտրոնական մզկիթի իմամի տեղակալ, ծագումով հայ 20-ամյա Աբդուլմաջիդ (Արթուր) Մանուկյանը։

«Կավկազսկի ուզել» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Մանուկյանի վրա կրակել են մի քանի անգամ, ենթադրաբար` ՏՏ մակնիշի ատրճանակից, ստացած վերքերից նա տեղում մահացել է։

Սպանվածի ընկեր Ումար Ադիլխանովը «Կավկազսկի ուզել»-ին պատմել է, որ Մանուկյանը վաղուց էր մահմեդականություն ընդունել եւ վերջին ժամանակներս ապրել է Դաղստանում։ Յարոսլավլ նրան հրավիրել են տեղի դաղստանցիները, քանի որ Մանուկյանը հիմնարար գիտելիքներ ուներ իսլամի մասին։

Ադիլխանովի վկայությամբ` հայազգի իմամը թշնամիներ չուներ, կոմերցիոն գործունեությամբ, քաղաքականությամբ չէր զբաղվում, իրավապահները նրա հետ խնդիրներ չունեին։ Նա չի բացառել սպանությանը տեղի ազգայնականների առնչությունը։

Իմամի հուղարկավորությունը նախատեսված է այսօր Դաղստանում։

Մանուկյանը ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս որդի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG