Մատչելիության հղումներ

Հունաստանում նոր կառավարության ձեւավորումը ձգձգվում է


Հունաստանում ձախողվել են կոալիցիոն նոր կառավարություն ձեւավորելուն ուղղված ջանքերը, երբ բանակցությունների երրորդ օրը քաղաքական կուսակցություններից մեկը հրաժարվել է շարունակել քննարկումները:

Երկրի նախագահի գրասենյակի փոխանցմամբ` բանակցությունները պետք է շարունակվեն այսօր:

Ակնկալվում է, որ քննարկումների արդյունքում պետք է կազմվի նոր կառավարություն` նոր վարչապետի գլխավորությամբ: Որպես նոր վարչապետի հավանական թեկնածու է դիտվում Եվրոպական կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադեմուսը:

Հունաստանի գործող վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն օրեր առաջ համաձայնեց հրաժարական տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG