Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի գործադիր մարմինը «կազմակերպչական հարցեր է քննարկել»


Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի (ՀՀԿ)՝ այսօր երեկոյան կայացած նիստը հերթականն է եղել, քննարկվել են կազմակերպչական հարցեր։ Այդ մասին նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ յուրաքանչյուր շաբաթ կուսակցություն է այցելում հանրապետության նախագահ եւ ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ քննարկվե՞լ են արդյոք կադրային հնարավոր փոփոխությունները, Շարմազանովը պատասխանեց, որ նման հարց հանրապետականները այսօր չեն քննարկել։

Իսկ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցի, թե հայտնի՞ է արդյոք Ազգային ժողովի ապագա խոսնակի անունը, եւ քննարկվե՞լ են արդյոք այսօր թեկնածություններ, Էդուարդ Շարմազանովը ասաց՝ քանի դեռ գործող խոսնակը պաշտոնապես հրաժարական չի ներկայացրել, կոռեկտ չէ նման հարց քննարկելը։

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի գործադիր մարմնի նոյեմբերի 1-ի նիստի ժամանակ ընդունել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի նախընտրական շտաբը գլխավորելու՝ Սերժ Սարգսյանի առաջարկը եւ հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Նրա հրաժարականի գործընթացը կավարտվի շուրջ տասն օրից։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG