Մատչելիության հղումներ

Երեւանի կենտրոնի փոխանակման կետերից մեկը զինված հարձակման է ենթարկվել


Այսօր հարձարկում է տեղի ունեցել Երեւանի Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում գտնվող փոխանակման կետի վրա, եղել են կրակոցներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, դեպքի վայրում աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը` հավելելով, որ ավելի ուշ մանրամասներ կտրամադրի դեպքի վերաբերյալ:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` միջադեպի արդյունքում կա մեկ վիրավոր (ոտքից), իսկ փոխանակման կետից գողացվել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG