Մատչելիության հղումներ

Բաց դաս «Երեխայի պաշտպանությունը բռնություններից» թեմայով


«Երեխայի պաշտպանությունը բռնություններից» թեմայով բաց դասը վարում է աշակերտը, ով իր հասակակիցներին ներկայացնում է, թե ինչ է բռնությունը եւ բռնության քանի տեսակ գոյություն ունի:

164 դպրոցում բաց դաս կազմակերպելու գաղափարը թիվ 62 դպրոցի աշակերտուհի Քրիստինե Հարությունյանինն է, ով դասընթացին հրավիրել էր նաեւ ուսուցիչներին:

«Երեխաները պետք է նախ իրենց իրավունքները ուսումնասիրեն: Օրինակ, Ռուսաստանում երեխաներն իրենց իրավունքները քանի տարի անցնում են: Մեր մոտ դա բացակայում է, երեխաները չգիտեն իրենց իրավունքները, միայն դրանց մասին իմանում են այն ժամանակ, երբ դրանք ոտնահարվում են», - նշում է Քրիստինեն:

Քրիստինեի խոսքով, բռնություն ասվածի մասին պատկերացումները մեզանում թերի են. - «Երբ ասում ենք բռնություն, Հայաստանում մեծամասնությունը միանգամից հասկանում են սեռական բռնությունը եւ հետո նոր ֆիզիկականը: Երեխաները, իմ կարծիքով, շատ են բռնանում, շատ երեխաներ նաեւ անտեսված են կամ ենթարկվում են ֆիզիկական բռնության: Մեզանում ընդունված է ֆիզիկական վնասվածքներով երեխաներին դաստիարակելը»:

Ծավալված քննարկման ընթացքում հնչեցին հարցեր աշակերտների եւ ուսուցիչների կողմից: Քննարկմանը մասնակցած աշակերտներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ երեխաների նկատմամբ կիրառվող բռնության տեսակներին ինքը ծանոթ է եւ կարեւորում է նմանօրինակ բաց դասերը: Զրուցակիցս իբրեւ հոգեբանական բռնության տեսակ բերեց մեկ օրինակ հենց դպրոցից:

«Երբ ուսուցիչը բարձր բղավում է երեխայի վրա, երեխայի մեջ չար զգացմունք է արմատավորվում, եւ նա սկսում է հակառակն անել: Սա նաեւ հոգեբանական բռնության տեսակ է», - պատմեց զրուցակիցս:

Բաց դասի կազմակերպիչ Քրիստինեն մասնակցել է Save the Children կազմակերպության հայաստանյան գրասենյակի 5-օրյա վերապատրաստումներին: Նա նաեւ Նոր Նորքի «երեխայի պաշտպանության» թիմի անդամ է: Թիմերն ամիսը մեկ անգամ հանդիպում եւ քննարկում են համայնքներում տեղի ունեցող դեպքերն ու առաջարկում լուծման տարբերակներ: Save the Children կազմակերպության հայաստանյան գրասենյակի «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի ղեկավարը Աննա Հարությունյանն է:

Եռամյա այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի կողմից: Իրականացվում է հանրապատության բոլոր այն համայնքներում որտեղ կան հատուկ տիպի հաստատություններ: Ծրագրի հիմնական նպատակն է օրենդսրական փոփոխություններ կատարելով եւ իրազեկելով` համակարգային փոփոխություններ մտցնել երեխայի պաշտպանության համակարգում:
Բաց դաս «երեխայի պաշտպանությունը բռնությունենրից» թեմայով
please wait

No media source currently available

0:00 0:05:18 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG