Մատչելիության հղումներ

logo-print

Հետախուզման մեջ գտնվող Էրեբունու փոխոստիկանապետը ազատվել է աշխատանքից


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետախուզման մեջ գտնվող Միհրան Քեշիշյանը ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Միհրան Քեշիշյանը կասկածվում է 13 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ` միջնորդների միջոցով մի քաղաքացու քրեական պատասխանատվությունից ազատելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, բայց Էրեբունու նախկին փոխոստիկանապետը թաքնվում է քննությունից, եւ նրա գտնվելու վայրն առայժմ անհայտ է:

Ավելի վաղ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել էր ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանը:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG