Մատչելիության հղումներ

Լուժկովը վերադարձել է Մոսկվա


Մոսկվայի նախկին քաղաքապետ, նախագահի կողմից պաշտոնանկ արված Յուրի Լուժկովը վերադարձել է հայրենիք եւ այսօր արդեն աշխատանքի անցել Մոսկվայի միջազգային համալսարանում, որտեղ ղեկավարում է խոշորագույն քաղաքների կառավարման ֆակուլտետը։

Ավելի վաղ Լուժկովի փաստաբանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալը մտադիր չէ թաքնվել քննությունից եւ պատրաստ է կանգնել դատարանի առջեւ, քանի որ «թաքցնելու ոչինչ չունի»։

Անցած տարեվերջին՝ Լուժկովին պաշտոնանկ անելուց ամիսներ անց, Ռուսաստանի քննչական դեպարտամենտը քրեական գործ հարուցեց՝ մայրաքաղաքի բյուջեից խոշոր չափերի՝ ավելի քան 12 մլրդ ռուբլի հափշտակելու փաստով, որը, ըստ նախաքննության, վերջնական արդյունքում փոխանցվել է Լուժկովի կնոջը՝ Ելենա Բատուրինային պատկանող «Ինտեկո» ընկերությանը։

Ինքը՝ Լուժկովը, հերքում է այս մեղադրանքներն ու դրանք «քաղաքական պատվեր որակում»։

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Լուժկովը խստորեն քննադատել էր Մեդվեդեւ-Պուտին տանդեմը եւ պնդել, որ երկուսն էլ անընդունակ են լուծել Ռուսաստանի առջեւ ծառացած խնդիրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG