Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Վրաստանը ստորագրեցին ԱՀԿ-ի վերաբերյալ համաձայնագիրը


Վրաստանը եւ Ռուսաստանը այսօր Ժնեւում ստորագրել են համաձայնագիրը, որով վերացվում է վերջին խոչընդոտը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) պաշտոնական Մոսկվայի անդամակցության ճանապարհին։

Փաստաթղթի ստորագրման մասին «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը հայտնել է Վրաստանի պատվիրակ Զուրաբ Չիաբերաշվիլին։

Շվեյցարիայի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով բեռնափոխադրումների միջազգային մոնիտորինգի շուրջ։

Ռուսաստանը ԱՀԿ-ին անդամակցելու համար դիմել է դեռ 1993 թվականին։ 15 տարվա ձգձգումից հետո այդ հարցը է՛լ ավելի բարդացավ 2008 թվականի ռուս - վրացական պատերազմից հետո, քանի որ լինելով ԱՀԿ-ի անդամ` Վրաստանը իրավունք ունի վետոյի ենթարկել որեւէ երկրի անդամակցության հայտ։

Վրաստանի համաձայնությունից հետո ակնկալվում է, որ Ռուսաստանը ԱՀԿ-ի անդամ կդառնա մինչեւ տարեվերջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG