Մատչելիության հղումներ

Բերլուսկոնին չի մասնակցի արտահերթ ընտրություններին


Իտալիայի վարչապետ Սիլիվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ չի մասնակցի իր հրաժարականից հետո անցկացվելիք արտահերթ ընտրություններին:

Նախօրեին Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ համաձայն է հրաժարվել իր պաշտոնից, երբ խորհրդարանը կընդունի տնտեսական բարեփոխումների մասին օրինագիծը` ճգնաժամից խուսափելու նպատակով։

Բերլուսկոնիի ղեկավարած կուսակցությունը պնդում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, իսկ ընդդիմությունը պահանջում է ազգային միասնության կառավարության ձեւավորում:

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հայտարարել է, որ նոր բյուջետային ծրագրի հաստատումից հետո բոլոր քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններ կսկսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG