Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան կժամանի Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը


Նոյեմբերի 10-11-ը Հայաստան կայցելի Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը` ստանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակը:

Ինչպես հայտնում է «Սինոփսիս - Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Մարկոսյանը, մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` Հայաստանի նախագահի նստավայրում:

Մինչ մրցանակաբաշխությունը նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Սթիվ Վոզնյակի հետ:

Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ դափնեկիրն է: Առաջին դափնեկիրը՝ Քրեյգ Բարեթը, Սերժ Սարգսյանի կողմից մրցանակը ստացել է 2010 թվականի հունիսի 28-ին` նախագահական նստավայրում:

Սթիվ Վոզնյակի այցի ծրագրում ընդգրկված են հանդիպումներ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների, առաջատար համալսարանների ղեկավարության, ուսանողների, դասախոսների եւ գիտության գործիչների հետ:

Apple-ի համահիմնադիրը Երեւան կժամանի այսօր երեկոյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG